22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը վատթարանում է:

«Մեզ շարունակում է խորապես անհանգստացնել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը, մասնավորապես՝ առևտրային, մարդասիրական և մասնավոր մեքենաների համար։ Մարդասիրական երթևեկության նման դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ջանքերը։ Եվ այսպես, մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել այս միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցումը», – ասել է պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ օգոստոսի 16-ին կայանալիք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում տեղի կունենան թեմայի շուրջ հետագա քննարկումներ:

«Մենք հետևողականորեն ընդգծել և կրկնել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարամյա հակամարտությունը լուծելու համար, և կարծում ենք, որ ցանկացած ներգրավվածություն, որն, ի վերջո, խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ և դրական քայլ կլինի», – եզրափակել է Վեդանտ Պատելը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ