10 Հունվարի, Saturday, 2026
KFC

«Իշխանության ստորությունները. Արմեն Աշոտյանի տեսակցությունն ընտանիքի հետ սահմանափակված է». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Աշոտյանի նկատմամբ իշխանության ստորություններն ամենատարբեր դրսևորումներն ունեն:

Դա չի սկսվում և ավարտվում միայն դատարանի վերջին որոշմամբ, որով Արմենի կալանքի տակ գտնվելու ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց:

Սահմանափակված է նրա տեսակցությունը ընտանիքի անդամների հետ, նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված:

Եթե հաշվի առնենք Աշոտյանի մենախցում գտնվելը, ապա նրա նկատմամբ գործադրվող գործիքակազմն առավել ամբողջական կդառնա:

Համենայդեպս Արմենն ինքը գիտակցված է պայքարի առաջնագծում և իր համար այս ամենը կանխատեսելի էր:

Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ