09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ընտանիքը Հելենին վերջին հրաժեշտի հնարավորությունից զրկված է․ մի՞թե միջազգային կառույցներն անգամ նման հարցեր լուծելու կենսունակությունն են կորցրել. Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով արցախցի Հելենի մահվան և նրա հարազատների՝ բլոկադայում գտնվելու հանգամանքին, գրում է.

«Ընտանեկան մեծագույն ողբերգությունն էլ ո՞նց է լինում… Արցախի Ճարտար քաղաքում բնակվող Դադայան ընտանիքը ոչ միայն կորցրել է իր դստերը՝ 21-ամյա Հելենին (ով չարաբաստիկ ավտովթարի զոհերից էր և 9 ամիս շարունակ չէր տեսել հարազատներին), այլև նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից է զրկված…

Մի՞թե միջազգային կառույցներն անգամ նման հարցեր լուծելու կենսունակությունն են կորցրել»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ