15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Երևանի քաղաքապետարանը չի հերքում՝ «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնի համար դիտարկվում է Սոս Ջանիբեկյանի թեկնածությունը

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է տարածվող լուրերին, թե դերասան Սոս Ջանիբեկյանը կնշանակվի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշեց, որ թատրոնի տնօրենի նշանակման համար նախ պետք է մրցույթ հայտարարվի, թեկնածուները պետք է մասնակցեն մրցույթին, իսկ հաղթողը Երևանի քաղաքապետի որոշմամբ ստանձնի տնօրենի պարտականությունները:
«Դեռ մրցույթ չկա, չկա նաև մասնակիցների ցանկ, ուստի այն տեղեկությունները, թե Սոս Ջանիբեկյանը նշանակվել է «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Կոստանյանը և չհերքեց՝ Ջանիբեկյանի թեկնածության վերաբերյալ քննարկումներ կան:

Անդրադառնալով մրցույթի հայտարարման ժամկետներին՝ Կոստանյանն ասաց՝ ժամկետներ դեռ չեն նախանշվում:

Հիշեցնենք, որ Սոս Ջանիբեկյանը 2018թ. մինչ օրս սատարում է Նիկոլ Փաշինյանին և համարվում է վերջինիս թիմի անդամ։ Այսինքն՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոնում իշխանությունները ևս ցանկանում են նշանակել յուրայիններին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ