14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Համաշխարհային բանկը կաջակցի ավագ դպրոցների հիմնանորգմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրագործվող կրթության զարգացման վարկային ծրագրի վերաբերյալ հարցեր: Նշվել է, որ ծրագրի հիմնական բաղադրիչը ուղղվելու է ավագ դպրոցների հիմնանորգմանը, շենքային պայմանների արդիականացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված են մոտ երկու տասնյակ դպրոցներ, ծրագիրն արդեն մեկնարկել է,  այժմ ընթացքի մեջ են նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ու մրցույթների նախապատրաստական աշխատանքերը: Նախարարը ՀԲ ներկայացուցչին  առաջարկել է, հաշվի առնելով կառավարության առաջնահերթությունները, դպրոցաշինական ծրագրերի իրագործումն ավելի մեծ տեմպով կազմակերպել՝ հնարավորության դեպքում աշխատանքներն սկսելով միաժամանակ ավելի մեծ թվով ավագ դպրոցներում:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի իրագործմանն առնչվող կազմերպչական մի շարք հարցեր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ