23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի համար փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու և հենց այստեղ է վտանգը. Օսկանյան

Հայ-ադրբեջանական այս թերևս չլուծված հակամարտությունում մենք մեր ձեռքում մի լծակ ունենք, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Դա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամ չստորագրելու լծակն է։ Այդ լծակն այսօր բավական թուլացել է, որովհետև Հայաստանի իշխանություններն արդեն նախօրոք հայտարարել են, թե ինչ փաստաթուղթ են ստորագրելու, նախօրոք ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ պատրաստ են Հայաստանից տարածքներ զիջել, և այդ բոլորն այդ լծակը թուլացրել են։ Բայց, թերևս, դրանք բանավոր են։ Գրավոր ստորագրելու այդ լծակը դեռևս իր ուժը չի կորցրել։ Ես կարծում եմ, որ մենք այդ լծակը պետք է լավագույնս օգտագործենք, այնպես, որ մեր գլխին նոր պատերազմ չբերենք», – ասել է Օսկանյանը։

Նա նշել է, թե այն ձևը, որով այդ լծակն օգտագործվում է, իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում և պատերազմի հավանականությունն օրեցօր մեծանում է։

«Իշխանությունները հնարավորություն ունեն իրենց բանավոր խոսքից հետ կանգնելու, որն ավելի կուժեղացնի այդ լծակը։ Ես անկեղծորեն չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է մտածում․ ուզում է ստորագրել, ձգձգել, աճապարել՝ դժվար է ասել, բայց ես կարծում եմ, որ Փաշինյանի համար նման փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու։ Դրա բովանդակությունը որևէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ։ Բնականաբար, սա կարող է ձգձգվել և հենց այստեղ է վտանգը»,- նշել է Օսկանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ