14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱԿ-ը հանրահավաքների շքերթ է սկսում

Հայ Ազգային Կոնգրեսը մարտի 1-ից մինչեւ 17-ը մտադիր է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել։ 

 Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ այդ օրերին հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժ. 17.00-ին Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

 «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հայտ է ներկայացրել փետրվարի 26-28-ը՝ ժամը 11.00-23.00, Մատենադարանին հարող տարածքում հավաք անցկացնելու մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ