13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գյուղատնտեսության նկատմամբ կիրառվող քաղաքականությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2015թ. գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման տարբերակված 4 և 6 տոկոսի փոխարեն վարկերի տոկոսադրույքների 6 տոկոսային կետի սուբսիդավորում կիրառելուն: 2015թ. պետբյուջեով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման նպատակով հատկացվել է 290 մլն. դրամով ավելի գումար, քան նախորդ տարի:

Գյուղատնտեսությունը ունի կարևոր նշանակության յուրաքանչյուր երկրի տնտեսության համար: Գյուղատնտեսության ստեղծած արդյունքը կարգավորում է սննդամթերքի գները և մուլտիպլիկատիվ էֆֆեկտով ազդում սննդամթերքի վերամշակման և այլ ճյուղերի վրա:

ՀՀ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունը ունի 22% մասնաբաժին, իսկ գյուղատնտեսության մեջ զբաղվածների քանակը կազմում է երկրում զբաղվածների 39%-ը: Այդպիսով այն երկրի բնակչության շուրջ 40%-ի եկամուտների ձևավորման աղբյուր է հանդիսանում և բնակչության տվյալ զանգվածի կենսամակարդակի աճը ուղղակիորեն կախված է գյուղատնտեսական ոլորտի աճով:

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2011-2014 թվականներին գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 69.0 մլրդ դրամ  ընդհանուր գումարով 14% տոկոսադրույքով վարկեր, որի 4, իսկ առավել կարիքավոր 225 համայնքների համար  6 տոկոսային կետը սուբսիդավորվել է: Վարկերի թիվը կազմել է շուրջ 77.5 հազար միավոր, իսկ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը կազմել է մոտ 2.1 մլրդ. դրամ:

ՀՀ կառավարությունը շարունակում է վարկերի սուբսիդավորման, ինչպես նաև դիզ. վառելանյութի և հանքային պարարտանյութերի մատչելի գներով մատակարարման ծրագրերը, սակայն գյուղատնտեսության զարգացման և արտադրողականության բարձրացման համար անհրաժեշտ է շեշտը դնել գյուղ. տեխնիկայի թարմացման վրա, որը ժառանգություն է մնացել խորհրդային միությունից և մինչև այսօր չի թարմացվել: Բացի դա անհրաժեշտ է փոխել սուբսիդավորման տրամադրման կարգը` սուբսիդավորումը հատկացնել ըստ արտադրված ապրանքի` դրամային տեսքով, այլ ոչ թե տարբեր տեսակի հումքի և նյութերի տեսքով:

Երկրի զարգացման հետ մեկտեղ պետք է ավելացնել գյուղատնտեսությանը տրամադրվող գումարները: Ներկայում ՀՀ-ում գյուղատնտեսությանը հատկացվող գումարները կազմում են ճյուղի արտադրած արդյունքի 1.4%-ը, ԱՄՆ-ում այն կազմում է 10%, Չինաստանում` 17%, Ճապոնիայում` 50%:

Հայկ Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ