22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

DJ NIKOL. Օրգիաներ թաղման թափորի մասնակիցների համար

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է գալու համաշխարհային մեծ աստղերից մեկը: «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ՝ ներկա գտնվելու այդ շոուներին: Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին: Welcome to Yerevan, dear STAR!!!»

Վիրտուալ Հայաստանի ներկայացուցիչների մի մասի վրդովմունքին, մյուս մասի հիացական գնահատականներին արժանացած այս գրառումից ժամեր անց պարզվեց, որ խոսքը հայտնի ռեփ աստղ Snoop Dogg-ի մասին է, որին Հայասստան բերելու վրա կառավարությունը ծախսելու է ավելի քան 20 միլիոն դոլար: Խնդիրը, սակայն, ոչ միայն «թոփ աստղի» ժամկետանցությունն ու էսթետիկ ցածրորակությունն է, ոչ միայն ծախսվելիք ահռելի գումարի չափը, որքան ժամանակահատվածը, որում կառավարությունը նման նախաձեռնություն է անում, և կարևորը՝ դրա հիմքում ընկած դրդապատճառները:

Այս «դարակազմիկ» հայտարարությունն արել է մի կառավարության աշխատակազմի ղեկավար, որի ուշացած ու կասկածելի նախաձեռնությամբ շուրջ երկու տասնյակ բեռնատարներով բարձված հումանիտար բեռն արդեն մի քանի օր գտնվում է Կոռնիձորում և չի կարողանում հասցվել հումանիտար աղետի պայմաններում գտնվող Արցախ:

Այսինքն՝ այս կառավարությունը մի կողմից՝ տապալելով արտաքին քաղաքականությունը, հնարավոր դարձնելով Ադրբեջանի՝ արցախահայությանը սովամահության մատնելու քաղաքականությունը, ձախողելով անգամ այդքանից հետո հումանիտար բեռ ուղարկելու նախաձեռնությունը, մյուս կողմից՝ Հայաստան է բերում նախկինում հայտնի ինչ-որ ռեփերի և դա ներկայացնում է՝ որպես մեծագույն ձեռքբերում:

Հողամասերի շքերթ. Ի՞նչ են հայտարարագրել Սասուն Միքայելյանի ընտանիքի անդամները 2022 թվականին
Այս նախաձեռնությամբ կառավարության՝ հասարակությանը և այլոց հղվող ուղերձներն առավել քան նողկալի են: Նիկոլ Փաշինյանը՝ սեփական աշխատակազմի ղեկավարի միջոցով հասարակությանն ասում է՝ «մոռացեք Արցախի, արցախահայերի տառապանքների մասին և համեցեք տժժալու՝ համաշխարհային մեգաաստղի համերգին»: Ուղերձը, սակայն, հասցեագրված է ոչ միայն հայ հասարակությանը:

Այն ստանում և վերլուծում է նաև միջազգային հանրությունը, ումից Հայաստանն իբրև թե օր ու գիշեր պահանջում է միջոցներ ձեռնարկել Արցախի հումանիտար աղետը կանխելու համար: Ահա այդ միջազգային հանրությունը՝ տեսնելով, թե ինչով է զբաղված Հայաստանի կառավարությունը, եզրակացնում է, որ իրեն ուղղված օգնության կոչերն ընդամենը ձևականություն են, և, որ այդ երկիրը, ամեն ինչ միայն Արցախի վրա կենտրոնացնելու փոխարեն, զբաղված է էժանագին խրախճանքներ կազմակերպելով:

Ուղերձի հասցեատեր է նաև Ադրբեջանը, որտեղ եզրակացնելու են, որ մինչև Ալիևը զբաղված է արցախահայերին սովամահության մատնելով, նախկինում Արցախի երաշխավոր Հայաստանում պատրաստվում են մեգահամերգի՝ երևի այդպիսով նշելով Արցախի վերջնական հանձնումը:

Այս խայտառակ իրականությունն արդարացնողներն ունեն մի գլխավոր հիմնավորում՝ կյանքը շարունակվում է: Բայց հենց այդ հիմնավորումն է, որ իր ողջ անբարոյականությամբ վեր է հանում Նիկոլ Փաշինյանի ու նրան սատարողների հակամարդկայնությունը: Նորմալ հասարակությունում Արցախի այս վիճակի պայմաններում կյանքը ոչ միայն չպետք է շարունակվեր նորմալ հունով, այլ պետք է կանգ առներ՝ ի նշան բողոքի: Բայց դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, երբ իշխանությունը զբաղվեր Արցախի իրական պաշտպանությամբ և ոչ թե՝ հանձնմամբ ու հասարակությանն այդ հանձնմանը հաշտեցնելով: Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է, Նիկոլ Փաշինյանը, Արցախը հանձնելուց հետո, անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ մաս կազմեն այդ դավաճանությանը, և նրանց համար կազմակերպում է տոնախմբություններ:

Ընդհանրապես, վերջին տարիներին իշխանությունն ամենատարբեր մեթոդներով խրախուսում է, որպեսզի հասարակությունն ապրի առավելապես մարմնական հաճույքներով: Պատահական չէ, որ հենց վերջին տարիներին է, որ նաև իշխանությունների հետ փոխկապակցված տարբեր դերակատարների հովանավորությամբ Հայաստանը վերածվել է թմրանյութերի որջի, որում ներգրավված են սարսափելիորեն մեծ թվով երիտասարդներ ու դեռահասներ:

Դա իշխանության համար ապահովում է ոչ միայն հսկայական ֆինանսական միջոցներ, այլ նաև հասարակության ակտիվ հատվածը համարվող երիտասարդության քաղաքացիական-քաղաքական պասիվացում ու թմրեցում, որոնց համար կյանքի նպատակը դառնում է փարթիներին մասնակցելը և թուլանալ-հաճույք ստանալը:

Նիկոլ Փաշինյանն իրականում վերածվել է «ցկցկացող» հանդիսատեսի ցածրաճաշակ DJ-ի, որի հիմնական նպատակն է հասարակության համար ապահովել թմրանյութ՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով, որպեսզի վերջինս աշխատեցնի ոչ թե ուղեղը, այլ մարմինը շարժելու համար անհրաժեշտ օրգանները՝ ինքնամոռաց պարելով երկրի հուղարկավորության միջոցին:

Հարություն Ավետիսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ