10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հայ ժողովուրդն ամենևին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում. Թագուհի Թովմասյանը ներկայացրեց ստորագրահավաքի արդյունքները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ամփոփեց մայիսի 3-ից սկսած ստորագրահավաքի արդյունքները։

«Այս տարի ես իրականացրեցի մի հետաքրքիր ակցիա՝ փորձելով հասկանալ, թե այն թեզերը, որոնք Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որքանով են ընկալելի և ընդունելի հայ հասարակության համար։ Պետք է արձանագրեմ, որ մայիսի 3-ին մեկնարկած և մոտավորապես մինչև հուլիսը 20-ը շարունակված ստորագրահավաքի ընթացքում ժամանակ ունեցանք փոքրիկ թեստ անելու և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ամենևին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Ես դա կապացուցեմ հիմա թվերով, քանի որ իմ ակցիան կարճաժամկետ էր և եթե ես շարունակեմ ստորագրահավաքը, վստահ եմ, որ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ», – հայտարարեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այս պահին հավաքվել է 536 898 ստորագրություն․ «Կես միլիոնի շեմը վաղուց հատել ենք և սա նշանակում է, որ այսքան մարդ իր հստակ ստորագրությամբ վավերացրել է իր հստակ դիրքորոշումը՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Նիկոլ Փաշինյանի թեզերը մերժված են այդ մասով։ ԿԸՀ-ում նայել եմ, որ ՔՊ-ն ունի 3000 համակիր։ Այսինքն՝ չի կարող 3000 անդամ, համակիր ունեցող կուսակցությունը որոշել 3000 տարեկան ազգի և 13 մլն հայերի ճակատագիրը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ