05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պարո՛ն Փաշինյան, Ֆրանսուա Ռոշբլուանը, գուցե, ուղերձ է հղում, որ միանաք «ՀայաՔվե»-ին․ Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով միանալ «ՀայաՔվե»-ին։

Նա նախ հիշեցրեց, որ Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի երկարամյա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան, որն այս իշխանություններից ՀՀ անձնագիր է ստացել, որպես ՀՀ քաղաքացի միացել է «ՀայաՔվե» նախաձեռնությանը։ Դրանից հետո էլ հանդիպել է Փաշինյանին։

«Պարո՛ն Փաշինյան, գուցե, դա ձեզ էլ է ուղերձ։ Մեր գործընկերը, գուցե, ձեզ դրանով ուղերձ է տալիս, որ ժամանակն է միանաք «ՀայաՔվե»-ին։ Դիմադրելու փոխարեն «ՀայաՔվե»-ն պետք է օգտագործեք որպես կռվան, փակուղուց դուրս գալու համար, որի մեջ մտցրել եք երկիրը», – նշեց Չալաբյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ