05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայի անուն-ազգանուն ունեցողները հայտարարարում են Արցախի հանձնման պատրաստակամության մասին. Տիգրան Աբրահամյան

Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է միջազգային հանրությունից, նշելով, որ ժամանակին չէին հայտարարում, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում:

Վերջինիս խոսքերով, միայն վերջին տարիներին է (նիկոլական ռեժիմի օրոք), որ միջազգային հանրությունը սկսել է Արցախն Ադրբեջանի մաս համարել:

Նույն Ալիևը ժամանակին նաև խոստովանում էր, որ փակ դռների հետևում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը:

Ու այս իրավիճակում, գործող իշխանությունը փորձում է հանրությանը մոլորեցնել, թե միջազգային հանրությունն է ստիպել Արցախի հարցով նշաձող իջեցնել:

Իսկ իրականությունը շատ ողբերգական է` հայի անուն-ազգանուն ունեցողները հայտարարարում են Արցախի հանձնման պատրաստակամության մասին, դրան զուգահեռ, բռնաբարելով պատմական ճշմարտությունները, Արցախն արհեստականորեն ներկայացնում որպես ադրբեջան»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ