22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախում շրջափակման հետևանքով իրենց գործունեությունը դադարեցրել են ավելի քան 2000 տնտեսավարող սուբյեկտներ

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով խաթարվել են բիզնես ոլորտի աշխատանքները՝ կապված հանրապետության տարածք հումքի, նյութերի, ապրանքների ներկրման սահմանափակումների, ենթակառուցվածքների խափանումների և մի շարք այլ խնդիրների հետ։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը։«Շրջափակումից ի վեր իրենց գործունեությունը դադարեցրել են 1450 տնտեսավարող սուբյեկտներ, իսկ արդեն Արցախի ամբողջական պաշարումից հետո՝ 790 տնտեսավարող սուբյեկտներ։ Սա, իհարկե, իրական պատկերը չէ, քանի որ մեծ թվով տնտեսավարող սուբյեկտներ, որոնք այս պահին գործունեություն չեն իրականացնում, դեռևս հարկային մարմին դիմումներ չեն ներկայացրել՝ պաշտոնապես գրանցելու իրենց գործունեության դադարեցումը. գտնվում են, այսպես ասած, սպասողական վիճակում։ 2827 տնտեսավարող սուբյեկտներ գործում են մասնակիորեն` իրենց արտադրական հզորության միայն չնչին մասով։ Այդ են վկայում նաև 2023 թվականի առաջին կիսամյակում նրանց իրացման շրջանառությունների մասով արձանագրված ցուցանիշները»,-մանրամասնել է Ա. Մուսայելյանը։

Նրա խոսքով, 2022 թվականի առաջին կիսամյակի համեմատ` հանքարդյունահանման ոլորտում գործող սուբյեկտների իրացման շրջանառությունը կրճատվել են 94 տոկոսով, շինարարության ոլորտում՝ 89, արտադրության ոլորտում՝ 60,6, առևտրի ոլորտում՝ 54,5, էներգետիկայի բնագավառում՝ 41,8 տոկոսով։

«Բնականաբար, հուլիս ամսում արդեն մի շարք այլ ոլորտներում ևս շրջանառության ահագին կրճատումներ կան: Այս պահին տեղեկատվական բազզայում հուլիս ամսվա տվյալները չկան, սակայն ակնհայտ է, որ, օրինակ, տրանսպորտի, հանրային սննդի, շինարարության բնագավառներում շրջանառությունն արդեն իսկ հասել է, այսպես ասած, զրոյական ցուցանիշի»,-նշել է ԱՀ ՊԵԿ նախագահի տեղակալը` հավելելով, որ այս ամենը շղթայական էֆեկտով բերել է աշխատատեղերի կրճատման։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ