Արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք ունի նոր իշխանության հնացած ցուցակը. «Ժողովուրդ»
Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ն մասնակցելու է հին դեմքերով: Թեեւ դեռ որոշված են միայն առաջին 5 համարների անունները, բայց արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք ունի նոր իշխանության հնացած ցուցակը:
Արմեն Փամբուխչյանը՝ Փամբը, կլինի 2-րդ համարը: Նա 2001 – 2006 թվականներին սովորել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում եւ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Փամբուխչյանն այն երջանիկներից է, որը մինչ հեղափոխությունն աշխատել է բանկային համակարգում եւ 2018-ից նրա մոտ սկսվել է պաշտոնական առաջխաղացման շրջանը:
Հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, հոկտեմբերին՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։ Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ ապրիլի 12-ին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
Նրա՝ որպես նախարարի գործունեությունից ոչինչ չի հիշվում, սակայն «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունի օրերին Արմեն Փամբուխչյանն ի ցույց դրեց իր կառավարման անկարողությունը, երբ իր օգնականի հետ մաքուր, փայլուն կոշիկներով նկարվում էր պայթյունի ֆոնին այն դեպքում, երբ պայթյունից մեկ տարի անց՝ մինչ օրս, կա մեկ անհետացած մարմին «Սուրմալու»-ից:
Մենք հերթով կանդրադառնանք իշխող ՔՊ-ի կազմած ընտրացուցակի ներկայացուցիչներին»: