06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանը խորհրդակցություններ է անում՝ իրականությունից կտրված․ «Ժողովուրդ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Արարատի մարզպետի աշխատակազմի՝ 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արարատի մարզի ներդրումները 2018թ.-ից հետո պակասել են. «2018թ. կատարվել է 136,7 մլն դրամի ներդրում, 2021-ին՝ 116,9 մլն դրամի, 2022թ.-ին` 103,4 մլն դրամի ներդրում»։

Խորհրդակցությանը մասնակից տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք քննարկել են բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ 2018-2022թթ. իրականացված ծրագրերը՝ ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների բարելավման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման աշխատանքների շուրջ, եւ ոչ մի խոսք Արարատի մարզի անվտանգության մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ պաշտոնական հաղորդագրության մեջ բացակայում է տեղեկությունը, թե վարչապետը ինչ է քննարկել կամ քննարկել է արդյոք որեւէ հարց՝ կապված կրակոցների տակ ապրող Երասխի եւ Արարատի մարզի այլ բնակավայրերի հետ:

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություններ է անում՝ իրականությունից կտրված, չքննարկելով անգամ մեր երկրի իրական ռիսկերը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ