22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դա ուղղակի սրիկայություն է. Լարիսա Ալավերդյանը՝ Աղդամով արցախցիներին ճանապարհ տրամադրելու մասին (Տեսանյութ)

Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այսօրվա իշխանությունները հրաժարվել են զբաղվել Արցախի խնդրով ոչ միայն որպես կոնֆլիկտի կողմ, այլ որպես բանակցային կողմ.«Հիշեցնեմ, որ այս բոլոր տարիներին ՀՀ-ն մասնակցել է Մինսկի խմբի շրջանակներում որպես բանակցային կողմ։ Հիմա ՀՀ-ն հրաժարվում է դրանից, ավելին՝ անում է այն, ինչը կարող է անել մեկ այլ երկիր, Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Ցինիկ ու անբարոյական Շառլ Միշելի նման այդ մարդիկ ուղղակի պահը որսում են և ասում են, որ Աղդամով պատրաստ են ճանապարհ տալ։ Ասեմ, որ Եվրոպան ժամանակին եղել է գաղութատեր և դրանց որպես ստրուկ է վերաբերվել և այդ նույն Միշելն այսօր կարող է ենթարկվել շրջափակման նախկին ստրուկների կողմից, և ես կտեսնեմ, թե ինչպես է նա ստանալու հումանիտար օգնություն։ Մենք այսօր բզկտված չենք, այսօր իշխանությունները ոչ լեգիտիմ ձևով պահպանում են իրենց իշխանությունը, իսկ ժողովրդի մի մասը, որը հասկանում է, որ խոսքը միայն Արցախի մասին չէ, այլ հայոց պետականության, շարունակում է պայքարել»։

Ալավերդյանը սխալ է համարում այն մոտեցումն ու ընկալումը, ըստ որի, ժողովրդի մի ստվար զանգված հայտարարում է, թե եթե ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ դեպքում ինչ պետք է անի միջազգային հանրությունը.«Բա միջազգային ամբողջ պարտականություններն ու՞ր մնացին։ Մենք եկել ենք այստեղ դա արտահայտենք»։

Աղդամով ճանապարհի տրամադրմամբ, ըստ Ալավերդյանի, փորձում են պնդել, որ Արցախը ոչ միայն Ադրբեջանի կազմում է, այլև դրա անքակտելի մասն է.«Դա ուղղակի սրիկայություն է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ