10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Նման բովանդակությամբ Արեւմտյան միջնորդությունը Փաշինյանից ոչ պակաս աղետաբեր է Արցախի համար. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արեւմուտք-Փաշինյան տանդեմն ու Արևմուտք-Փաշինյան-Ալիև եռյակը հետևողականորեն փորձում են թաղել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մի քանի անգամ կիրառվում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը՝ որպես սուբյեկտ։

2022-ի գարնանից նախաձեռնված արեւմտյան սեպարատ միջնորդության արդյունքում նախ Լեռնային Ղարաբաղ եզրույթը դուրս եկավ շրջանառությունից, հետո՝ ինքնորոշման իրավունքը վերափոխվեց արցախահայերի իրավունքներ անհասկալի ձեւակերպմամբ, դրանից էլ հետո Պրահայում Նիկոլը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, Բրյուսելում էլ՝ Շառլ Միշելը ազդարարեց դրա մասին եւ այսպես շարունակ։

Նման բովանդակությամբ Արեւմտյան միջնորդությունը Փաշինյանից ոչ պակաս աղետաբեր է Արցախի համար»։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ