14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ավելի լավ է թողնենք էս երկիրը. քաղաքական ապաստան են խնդրում

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները որոշել են հավաքվել Հայաստանում գործող դեսպանտների առջև և նրանցից քաղաքական  ապաստան խնդրել:

 «Մենք պարտքերի տակ ճռռում ենք ու այլևս ապրելու միջոց էս երկրում չունենք : Ավելի լավ է թողնենք էս երկիրը ու գնանք արտերկիր: Մեր մասնագիտությունը այնպիսին է, որ մենք զարգացող յուրաքանչյուր երկրում աշխատանք կգտնենք ու կվարձատրվենք»,-մեզ հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից՝ Մարիամ Սուքիասյանը:

 Գործարանի աշխատակիցներին այսօր աջակցելու էր եկել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նրա խոսքով իշխանությունների համար երկիրը բաժնետիրական ընկերություն է եւ իրենք հիմնական բաժնետերերն են. «Երբ դուք աշխատավարձ եք ուզում, ըստ էության, դուք իրենց գրպանից գումար եք ուզում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Նաիրիտի» աշխատակիցները նամակ էին ներկայացրել նախագահի վերահսկողության ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների եւ դիմումների եւ բողոքների բաժնի պետ Աիդա Ասատրյանին՝ պահանջելով ժամանակացույց ներկայացնել աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ: Այսօր նրանք պատասխան չստացան և աշխատակիցները վրդովված նշեցին, որ եթե իրենց ներկայացրած ժամանակացույցի վերաբերյալ պատասխան չստանան՝ կդիմեն ծայրահեղ քայլերի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ