14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արցախը Հայաստան է և վերջ» միտքը, գուցե, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններից ամենաճիշտն էր, բայց արվել էր սխալ ձևով, սխալ տեղում ու սխալ ժամանակ. Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կրկին դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ իրեն հնարավորություն տա մասնակից դառնալ բանակցություններին ու բեկում մտցնել։

«Տվեք ինձ այդ լիազորությունը, դուք կարող եք չլռել, բայց մտածեք, հետո խոսեք ու հավատացեք, որ մենք հաջողություն ենք ունենալու»,- ասում է Օսկանյանը։

Նա պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է ու սա փաստ է։

«Նա փորձ չուներ, առավել ևս, նա չէր հասկանում ու այսօր էլ չի հասկանում դիվանագիտության մեջ խոսքի արժեքը»,- շեշտում է ՀՀ նախկին արտգործնախարարը։

Ըստ նրա՝ «Արցախը Հայաստան է և վերջ» միտքը, որը Նիկոլ Փաշինյանն ասել էր Արցախում, գուցե, նրա քաղաքական հայտարարություններից ամենաճիշտն էր, բայց արվել էր սխալ ձևով, սխալ տեղում ու սխալ ժամանակ։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ