22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«3 բան եմ ցանկանում թողնել քեզ…». Արմեն Աշոտյանը կալանավայրից շնորհավորել է որդուն

Արմեն Աշոտյանը կալանավայրից շնորհավորել է որդու ծննդյանը օրը՝ գրելով. «Ծնունդդ շնորհավոր, իմ ավագ որդի, Գոռ ջան։

Ցավոք, ճակատագրի բերումով չեմ կարող այս տարի քեզ անձամբ շնորհավորել և պինդ գրկել։

Մեզ բաժանած մարդիկ չգիտեն ոչ միայն, թե ինչ է Հայրենիքը, այլև ընտանիքը, թե չէ չէին զրկի մեզ գոնե տեսակցելու կամ զանգելու հնարավորությունից։ Բայց մենք սա էլ կհաղթահարենք։

3 բան եմ ցանկանում թողնել քեզ․ դաստիարակություն, գիտելիք և անուն։ Որ տարբերակես ճիշտն ու սխալը, կարողանաս ինքնուրույն հարթել կյանքիդ ճանապարհը և ապրել՝ գլուխդ բարձր։

Խոստանում եմ քեզ անել ամեն ինչ, որ դու ու քո սերնդակիցները ապրեն արժանապատիվ և հայկական պետության մեջ։

Լավ սովորիր, ընտանիքին ուշադիր եղիր, տան տղամարդը հիմա դու ես։

Իսկ պապայի կարոտն ու անարդարության վրեժը հանիր քո քննություններից։

Ամուր գրկում եմ։ Աստված օրհնի և պահպանի քեզ: Մինչ հանդիպում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ