06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը Արցախում

Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերությունը ներքին ցանցում կուտակված գազը մատակարարել է միայն ավտոգազալցակայաններին, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է, և առաջիկա ժամերին կդադարեն գործել նաև ավտոգազալցակայանները: Այնուամենայնիվ, բոլոր բաժանորդներին հորդորում ենք առաջիկա օրերին ցուցաբերել լրացուցիչ զգոնություն, քանի որ տեղ-տեղ կարող է ներքին ցանցի տարբեր հատվածներում մնացած գազն աստիճանաբար դուրս գալ՝ կախված ջերմաստիճանի տատանումներից:

Միաժամանակ «Արցախէներգո» ընկերությունը տեղեկացնում է, որ նախօրոք հայտարարված հուլիսի 11-ի փոխարեն վաղվանից (հուլիսի 10-ից) է գործելու այսօր չեղարկված վեցժամյա հովհարային անջատումների ժամանակացույցը՝ հաշվի առնելով գազամատակարարման ընդհատումը:

Հիշեցնենք, որ Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում արդեն 181 օր շարունակ խափանված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ գազամատակարարումը՝ հանրագումարային 143 օր շարունակ»,- ասվում է հաղորդագրությունում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ