06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Տարել է դրամապանակը

Փետրվարի 21-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դատարկ դրամապանակ: Լևոն Ա.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը նույն օրը, ժամը 17.20-ին, գողացել է թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում` մի կնոջ պայուսակից: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ