«77%-ը հավանական է համարում առաջիկա ամիսներին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա». Արամ Նավասարդյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/07/sahman-2.jpg)
«Որքանո՞վ եք հավանական համարում առաջիկա ամիսներին Ադրբեջանի կողմից զինված ագրեսիան/հարձակումը Հայաստանի տարածքի հանդեպ»,- «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցման ժամանակ հետաքրքրվել են քաղաքացիներից:
«Լիովին հավանական է համարում հարցվածների 36.5 տոկոսը, ավելի շուտ հավանական է համարում՝ 40.4 տոկոսը: Այսինքն՝ մոտ 77 տոկոսը նշել է, որ այդպիսի հարձակում հնարավոր է: Ավելի շուտ հավանական չի համարում 10.9 տոկոսը և ընդհանրապես հավանական չի համարում 6.5 տոկոսը, իսկ 5.7 տոկոսը դժվարացել է պատասխանել»,- հարցման արդյունքը ներկայացրել է Արամ Նավասարդյանը:
Հարցվածներից հետաքրքրվել են նաև, թե զինված ագրեսիայի դեպքում ո՞ր երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ մեր երկրի համար։