16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հապճեպ այցը ԱՄՆ-ը կապված է թուրք-ադրբեջանական տանդեմի խնդրանքով ․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ ինձ հասած լուրերի` Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հապճեպ այցը ԱՄՆ-ը, կապված է թուրք-ադրբեջանական տանդեմի խնդրանքով Արցախի պաշտպանության բանակը լուծարելու հրատապ անհրաժեշտության հետ։

Արևմուտքի ճնշման ներքո Երևանը փորձելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին համոզել ՊԲ-ինտարանջատել պետական ​​համակարգից և, որ ամենակարևորն է, նրան զրկել զենքից, ասեմ ավելին, այդ քայլի դիմաց կյանքի և անվտանգության երաշխիքներ են հնչում Արցախի ղեկավարության համար, որն այս պահին վախենում է ժողովրդական վրդովմունքից և նույնիսկ ընդվզումից, եթե բանակը վերացվի։

Ամերիկայում կոնկրետ քայլեր են քննարկվում այս գաղափարի իրականացման համար»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ