05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանին փողոցում տեսնեմ՝ կանցնեմ դիմացի մայթ. Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Վարուժան Ավետիսյանի որդու ձերբակալումը՝ Նիկոլ Փաշինյանին փողոցում «դավաճան» ասելու համար, շատ վատ նախադեպ է։

«Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հանգիստը վայելում է Երևանի փողոցներում, ու դրանից տուժում են քաղաքացիները, որոնք ինչ-որ առումով ցասում ու դժգոհություններ ունեն կամ ինչ-որ ասելիք ունեն։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն անձեռնմխելի պաշտոնյա է բոլոր առումներով, և նրան չի կարելի մոտենալ։ Բայց հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում փողոցով գնում էր, մարդիկ մոտենում էին, սելֆիներ էին անում, ինչ-որ բաներ էին խոսում։ Եթե իրավիճակ է փոխվել, ուրեմն՝ ինքը թող հետևություն անի, և եթե վախենում է, և յուրաքանչյուր քաղաքացի ընդառաջ գնա նրան, հետո ձերբակալեն, ուրեմն՝ ինքը խնդիր ունի։ Արդյո՞ք իմաստ ունի առհասարակ Երևանում քայլել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ցանկացած զբոսանք սադրանք է ՀՀ քաղաքացու նկատմամբ, դրանից բոլորը պետք է հետևություն անեն, տեսնելով, որ նա փողոցում քայլում է, մայթը փոխեն, որպեսզի չձերբակալվեն։

«Չեմ հանդիպել փողոցում, բայց երևի ես այդպես կվարվեմ, որ տեսնեմ՝ կանցնեմ դիմացի մայթ»,- շեշտեց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ