27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արևմուտքը լայնածավալ հարձակում և ճնշում է սկսել նիկոլի վրա․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել և գործադրում, քան նույն ինքը՝ Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ». Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոն:
«Երևանն այլևս որոշում կայացնող չէ». ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալ:
Հայաստանում է գտնվում նաև Ջեյմս Օ՛Բրայենը, որը ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը:

Ըստ իս՝ արևմուտքը լայնածավալ հարձակում և ճնշում է սկսել նիկոլի վրա, այն բանի համար, որ 2018-ին իշխանություն ստանալու դիմաց խոսք տված հենց առաջին պայմանը չի կատարում: Ուստի, այս ամենի հանգուցալուծումը լինելու է արևմուտքի պլան «Բ»-ն՝ փափուկ ուժ կիրառելով, ՀՀ ԱԺ-ով փոխել նիկոլին Արմեն Գրիգորյանով, կամ «Սասնա ծռերով», ովքեր հայտնի են իրենց արևմտամետ հայացքներով և հավաքական արևմուտքի հատուկ ծառայություններին 100% հնազանդվելով: Եթե նման բան տեղի ունեցավ, մենք կկորցնենք վերջին հնարավորությունը Արցախը ինչ-որ չափով պահել անկախ և բանակցել արցախահայության ինքնորոշման իրավունքի շուրջ»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ