22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կիլոներով նարկոտիկ ու չգիտեմ էլ ինչ զըրթ-զիբիլ բերող-ծախողները գրավով ազատ են արձակված, իսկ մեր խելացի, կիրթ, բայց ինչ ա թե թասիբ ու սկզբունք ունեցող ախպերը կալանքի տակ է»

Սասուն Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կյանքում մարդուն ինչ էլ լինի, պետք է խիղճը հանգիստ լինի…
Ինձ համարյա ամեն օր հարցնում են. «Չե՞ս վախենում, որ ՍՐԱՆՑ քննադատում ես. հա´, լավ ես անում, բայց չե՞ս վախենում»:

Ասեմ, որ մենակ խելագարը չի վախենա ամսվա կտրվածքով միջինը 2 գյուղ հանձնող ու 10-12 ընտանիքի ճրագ մարող վրեժխնդիրների խմբակից: Ցանկացած պահի, հեչ չէ, կարան մի հատ քար բարձած «Զիլ» կամ «Կամազ» թողեն վրեդ:

Բայց մարդ եմ, էս մարդու հետ անցած ճամփա ունեմ, հետը հաց եմ կիսել, ոնց ուրանամ (թեկուզ, լիքը մարդ գիտեմ, որ տենց պահերը «ֆիկտիվ» են ?):

Հիմա ինչ ա ասածս, եթե իրականում կոռուպցիոներների եք փնտրում, Երևանի թաղերում և ցանկացած արվարձանում «նա գլազ» նայեք` որ տունն ու օբյեկտն ա 300-400 հազար դոլարից թանկ, մտեք ձեռքի տակ եղած աղբյուրները, տեսեք՝ ումն ա, ինչով ա զբաղվել ու մնացածը տեխնիկայի հարց ա, թե չէ՝ «Աշոտյա´ն, կոռուպցիոներ»: ??

Հ.Գ. Ի դեպ, կիլոներով նարկոտիկ ու չգիտեմ էլ ինչ զըրթ-զիբիլ բերող-ծախողները գրավով ազատ են արձակված ու երևի իրենց «գործն» են շարունակում, իսկ էս մեր խելացի, կիրթ, բայց ինչ ա թե թասիբ ու սկզբունք ունեցող ախպերը կալանքի տակ է:

Ասել ողորմած հոգի պապիս` վալլամ քեզ խաթա?

Նկարում` մանուկ էինք մի ժամանակ…?

#Աշոտյան_քաղբանտարկյալ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ