Սա էլ Վազգեն Սարգսյանի եղբոր վարկածը քո ու հոկտեմբերի 27-ի հովանավորների հնարավոր կապի մասին». Շարմազանովը՝ Փաշինյանին
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Այն արտաքին ուժերը, ովքեր կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը, կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին»։
Սպարապետի եղբայր՝ Արմեն Սարգսյան
Նիկոլ, Սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանը քո իշխանության գալու ու հոկտեմբերի 27-ի հովանավորների միջեւ նույնական կապ էր տեսնում։
Նիկոլ, հոկտեմբերի 27-ի վարկածներից ես խոսում փաստորեն։
Վարկած ես ուզո՞ւմ լսել, ասեմ։
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն ասել է,որ հոկտեմբերի 27-ը կազմակերպելու թիկունքում կանգնած են նրանք, ովքեր կազմակերպել են քո իշխանության գալու «հեղափոխություն»-ը։
Սա էլ հոկտեմբերի 27-ի նահատակ ու գլխավոր թիրախ Վազգեն Սարգսյանի եղբոր վարկածը քո ու հոկտեմբերի 27-ի հովանավորների հնարավոր կապի մասին»։