30 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Քանի դեռ Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմը չի ավարտվել, անմտություն է խաղաղության պայմանագիր և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում քննարկել». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի դեռ Ռուսաստան-ՆԱՏՕ փաստացի պատերազմը չի ավարտվել, անմտություն է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում քննարկել։

1945-ից ձևավորված նոր աշխարհակարգը վաղուց արդեն էֆեկտիվ չէ։

Աշխարհը թևակոխել է ոչ թե սառը, այլ տաք հակամարտություների փուլ։

Բայց Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչներն այս ամենը չեն ցանկանում տեսնել ու շարունակում են Հայաստանը դարձնել Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության նոր պոլիգոն։

Ի՞նչ պայմանավորվածություն էլ ձեռք բերվեն, ռուս-արևմտյան հակամարտության ավարտից հետո դրանք ռևիզիայի են ենթարկվելու։

Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի վճռակաությունը նույնքան վճռականորեն բացել է իր բանակցային «աքիլեսյան գարշապարը»։

Սա զրոյացրել է Հայաստանի գործոն լինելու որևէ հեռանկարը։

Մի բան ակնհայտ է. մեզ նոր իշխանություն է պետք՝ հաշվարկված, պրագմատիկ, ռացիինալ քայլեր իրականացնելու համար։

Սպառնալիքներն ու մարտահրավերներն ավելանալու են։

Անխուսափելի է դառնալու նոր ընտրության իրականացումը։

Մեր սպառնալիքներն են՝ Ադրբեջանը և Թուրքիան։

Նիկոլը գնում է դեպի Թուրքիայի հետ սերտացում՝ հրաժարվելով Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ