11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Պուտինը հանդես կգա ուղերձով. Մոսկվայում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գործողությունների հետ կապված` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս հանդես կգա ուղերձով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով Մոսկվայում ու Մոսկովյան շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։
Ավելի վաղ Պրիգոժինը հայտարարել էր, որ «Վագների» թիկունքը ենթարկվել է ռմբակոծման ՌԴ զինված ուժերի կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունը։ Պրիգոժինը հայտարարել է, որ իրենք «25 000 զորքով շարժվում են երկրում արդարությունը վերականգնելու»։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Պրիգոժինի խոսքերն ու գործողությունները անվանել է երկրում զինված քաղաքացիական պատերազմ սկսելու կոչ
Ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ Ռոստով նա Դոնու քաղաքն արդեն «Վագների» վերահսկողության տակ է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ