01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչո՞վ է զբաղված նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը. «Ժողովուրդ»

Մոտ մեկ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած Քրիստիննե Գրիգորյանը վերջին շրջանում անհետացել է ասպարեզից, իսկ մեդիայի հետ առհասարակ չի շփվում:

Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ վերջինս լքել է Հայաստանը, քանի որ միջազգային կազմակերպությունում աշխատելու առաջարկ է ստացել, բայց, կարծես թե, դա այդպես չէ:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր պարզել, որ Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հեռանալուց հետո գլխավորելու է Արտաքին հետախուզական ծառայությունը։

Նախօրեին զրուցեցինք Քրիստիննե Գրիգորյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչով է այս օրերին նա զբաղված, Հայաստանում է արդյոք, թե ոչ։ Նախկին ՄԻՊ-ը հորդորեց չանհանգստանալ իր համար.

«Ես Հայաստանում եմ, ինձ հետ ամեն բան նորմալ է, անհանգստանալու կարիք չկա, բայց չեմ ցանկանում այլ հարցերի պատասխանել»:

Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ նա զբաղեցնելու է Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնը։

«Չեմ ցանկանում մեկնաբանություն տալ»,-արձագանքեց Գրիգորյանը»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ