Քննիչները տարբեր գործերով թմրամիջոցներ են առգրավել, որոնք վաճառել են. «Հրապարակ»
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի կալանավորված 4 քննիչներից մեկին ազատ են արձակել։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-Ն բացահայտել էր, որ նրանք թմրանյութի իրացմամբ են զբաղվել, ինչի արդյունքում 4 քննիչներ կալանավորվեցին։ Ազատ արձակվածը Տարոն Սահակյանն է։ Լուրեր կան նաև, որ մյուսներն էլ են ազատության մեջ, սակայն տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվում։ Առհասարակ, հանրային մեծ հնչեղություն ստացած այս գործի նախաքննությունը տարվում է հույժ գաղտնիության մթնոլորտում։
Այնուամենայնիվ մեզ որոշ հանգամանքներ հայտնի դարձան։ Քննիչները տարբեր գործերով թմրամիջոցներ են առգրավել, որոնք վաճառել են։ Այս մասին իմացել է նաև հսկող դատախազը, որը նույնպես գործով անցնող անձանցից է։
Մեր տեղեկություներով, մեղադրյալ քննիչներից մեկի հայրը ԱԱԾ-ի աշխատակից է, միջին օղակի պետ։ Նյութերում կա դրվագ, համաձայն որի գործով անցնող մեղադրյալ քննիչներից մեկը նույնիսկ փորձաքննության հանձնված զենքն է փոխել այլ զենքօ հետ: Նպատակը եղել է սպանության կոծկումը»: