01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԲԴԽ-ն դռնփակ է քննում դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը:

Նիստն անցնում է դռնփակ. միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։

Նշենք, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Նա հարցազրույցներից մեկում անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանն ու այն անթույլատրելի համարել:

Խոսքը գնում է, մասնավորապես, ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։

Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ