15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մի անգամ էլ Վանո Սիրադեղյանն է նման նախաձեռնությամբ հանդես եկել. «մարդասպանություն էր»

«Ցանկացած երկրում, եթե նման ակցիա հայտարարվեր, նույն բանը կկրկնվեր, հավատացեք, ամենաքաղաքակիրթ երկրում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ խոսելով «Երևան մոլում» այսօր տեղի ուենցած միջադեպից: Նկատենք, որ այնտեղ ակցիա էր կազմակերպվել, սակայն իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից, ու նույնիսկ տուժածներ են եղել: 

Ըստ Բաբայանի՝ նման ակցիա հայտարարողները պիտի մի քիչ մտածեն: «Եթե դուք Ճապոնիայում հայտարարեք, որ երկու դոլարով կտաք հեռուստացույց, արդուկ, սամուրայների մի մեծ խումբ կներխուժի, կամիկաձեների ու իրար կմորթեն: դա այդպես է, պարզապես ինչ-որ բան անելուց առաջ պետք է մտածել: դա վերաբերում է ոչ միայն այդ ակցիայի կազմակերպիչներին»,-շեշտեց նա:

Դիտարկմանը, որ մի անգամ էլ էր նման միջադեպ եղել նույն «Երևան մոլի» բացման ժամանակ, երբ հասարակությունն ուղղակի նետվել էր հյուրասիրության հետևից, Բաբայանն արձագանքեց. «Հիշում եմ՝ անկախության տարիներին՝ 87, թե 89 թվականին Վանո Սիրադեղյանը նման նախաձեռնություն արեց. Կարապի լճում տորթ էին բաժանում, մարդասպանություն էր: Չի կարելի նման բաներ անել, դա պետք է կոնկրետ կազմակերպել, ինչ-որ խավի համար, դե չէ հենց այդպես հայտարարում են, որ հարյուր հատ տալու են, բնական է, որ միլիոնից ավել մարդ կհավաքվի»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ