10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԵՆ-ը՝ որպես Ալ Բուստան փառատոնի պաշտոնական նվագախումբ, Բեյրութում հանդես կգա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երկրորդ տարին անընդմեջ հրավիրվում է Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնի կողմից՝ հանդես գալու որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ։

Ալ Բուստան փառատոնն անցկացվում է փետրվարի 17-ից մարտի 22-ը։ Շուրջ 300 արտիստներ և 22 ներկայացում. այսպիսին է Ալ Բուստան փառատոնի օրակարգը։

Միջազգային հեղինակավար այս փառատոնը մինչ օրս հրավիրել է ավելի քան 4000 արվեստագետի աշխարհի տարբեր ծայրերից։ Փառատոնի ծրագիրը ներառում է օպերային, սիմֆոնիկ, խմբերգային, կամերային երաժշտություն, ինչպես նաև ջազ, արևելյան երաժշտություն, պարային և թատերական ներկայացումներ։

Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ։ Ալ Բուստանն անդամ է Եվրոպական փառատոների ասոցիացիայի (European Festival Association- EFA), Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի (International Artist Managers’ Association- IAMA)։ 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) փառատոնի շրջանակներում կունենա 5 համերգ։ Երիտասարդական նվագախումբը կկատարի դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից, որոնք հանդիսատեսին կներկայացվեն համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների մասնակցությամբ: 

Նշենք, որ մարտի 10-ին փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Բեյրութի Էմիլ Բուստանի համերգասրահում հանդես կագա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ