11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Քերոբյանը պարծեցել էր «ոչխարների խուզման» փառատոնով․ «Հրապարակ»

«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցելով «Ոչխարների խուզման» փառատոնին, իր էջում պարծեցել էր, թե նպաստում են ներքին զբոսաշրջությանը։

Քերոբյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր փառատոնի հետաքրքրությունը, որ մարդիկ մասնակցեն դրան, եւ դրանից բացի՝ ի՞նչ նոր էքստրաօրդինար փառատոներ եք նախաձեռնելու։ «Զբոսաշրջության կոմիտեն 17 փառատոն է հովանավորում կամ աջակցում, ես էլ հարմար գտա՝ իմ շաբաթ օրն այցելեմ այդ համայնք, շփվեմ համայնքապետի հետ, մասնակցեմ փառատոնին։ Հիմա դո՞ւք պիտի որոշեք՝ ես իմ ազատ օրերն ինչի վրա ծախսեմ, դա իմ հանգստյան օրն էր, եւ սա էլ ագրոտուրիստական հետաքրքիր միջոցառում էր, որին հարկ համարեցի մասնակցել»,- զայրացավ նա: Իսկ ինչո՞վ էր ոչխար խուզելը հետաքրքրել Ձեզ։

«Այնտեղ կար 2 հազար մարդ, ոչխարների խուզը փառատոնի փոքր մասն է եւ վերնագիրը, սա արդեն 5-6-րդ անգամ տեղի ունեցող միջոցառում է, եւ մենք էլ աջակցում ենք ներքին զբոսաշրջությանը»։ Փառատոնին հայկական տարազներ են ցուցադրել, համերգ է եղել, գյուղմթերքի ու խմիչքների համտես, ձեռագործ հուշանվերների վաճառք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ