05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Դե գոնե մի հատ ուսապարկ գտեք ԱԺ-ում, որ կարտաբերի «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ» արտահայտությունը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվրոպական խորհրդարանում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բոռելի հետ եվրոպատգամավորների հետ այսօրվա հարցուպատասխանի բովանդակությունից դուրս մնաց մի շատ կարևոր դրվագ, որի տեսանյութը ներկայացնում եմ ստորև:

Խոսքը Եվրոպական խորհրդարանում քննարկված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:

Փաստերով՝
1. Եվրոպական պատգամավորները բարձրաձայնում են կարգավիճակի մասին հարցն ի հեճուկս այն հանգամանքի, որ ՀՀ իշխանությունները վաղուց մոռացել են ոչ միայն «ինքնորոշման իրավունք» հասկացությունը, այլ առհասարակ ՝ «կարգավիճակ» բառը:

2. Ի՞նչ է պատասխանում ի արձագանք Ժոզեֆ Բոռելը:

Նա պատասխանում է՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս և կարգավիճակի մասին չկա որևէ խոսակցություն. քննարկումներն ընթանում են այսպես ասած «եթերային, միստիկ» իրավունքների և անվտանգության մասին:

Ահա այսպիսի խայտառակություն:

Այսինքն՝ եվրոպատգամավորների շարքերում կան մարդիկ, որոնք, պարզվում է, շատ ավելի հայ են, քան մեզ ներկայացնող Նիկոլ Փաշինյանը:

Եվրոպական չինովնիկները հայկական շահն արտահայտող պնդումները չեզոքացնելու համար ադրբեջանական գործիչների պես օգտագործում են հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերը:

Սա նորություն չէ և հատուկ չէ միայն ԵՄ-ին:

Այսպիսի իրավիճակ է և՛ Ռուսաստանում, և՛ ԱՄՆ-ում:

Հայկական շահեր արտահայտող բերանները փակում են հայերին ներկայացնող «վարչապետով»:

Դե գոնե մի հատ ուսապարկ գտեք ԱԺ-ում, որ կարտաբերի «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ» արտահայտությունը»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ