01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մի փաստ էլ Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանից. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ:

Առաջինը. հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, ով պատասխանատու էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման համար` Սիրիայից մինչև Արցախ, նշանակվեց արտաքին գործերի նախարար: Նա նաև Էրդողանի ամենահավանական ժառանգներից և այս նշանակումն էլ հենց այդ տրամաբանության մեջ է: Կասկած չկա, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիվ ռազմականացված արտաքին քաղաքականությունը:

Երկրորդ. ընտանիքի և սոցիալական ծառայությունների նոր նախարար է նշանակվել Բելգիայի թուրք Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը:

Նա ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական կուսակցությունից: Պատճառը Հայոց ցեղասպանության մերժումն էր:

Այլ նշանակումներին ևս կանդրադառնամ»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ