22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գազի սպասարկման վարձը թանկացե՞լ է. խուճապ բնակչության շրջանում

Փոփոխության է ենթարկվել գազի ներտնային համակարգերի վճարման կարգը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը պարզաբանեց ստեղծված իրավիճակը;

«Հանրության մոտ խառնաշփոթ առաջացավ, երբ մարդիկ գնացին վճարումների ու հասկացան, որ տարօրինակ մեծ գումար է առաջացել, կապված ներտնային սպասարկման վարձի հետ: Մարդիկ ահազանգեցին»,-ասաց Չիլինգարյանը և նշեց, որ հունվար ամիսին սպասարկամն համար վճարվել է 1130 դրամ:

Իրականում ներտնային համակարգերի վճարի չափը չի փոխվել, պարզապես այդ վճարը պետք է արվի ոչ թե ամեն ամիս, այլ տարվա մեջ երկու  անգամ:

 « Հիմա վճար կլինի միայն այն ժամանակ, երբ լինի այցելություն: Մենք  դիմել  ենք այս հարցի շուրջ օրենսդրությունը փոխելու համար:Քանի որ տեսուչը այցելում է ոչ թե ամեն ամիս, այլ երեք ամիսը մեկ անգամ», -ասաց հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը:

Լրագրողի հարցին, թե ներտնային համակարգերի համար վճարումներ չանելու դեպքում ինչ չափի տուգանքներ են նախատեսվում Գրիգորյանը ասաց. « Ֆինանսական տույժ սահմանված չէ: Չվճարելու դեպքում պարզապես անջատում են գազամատակարարումը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ