05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետք է շարժվենք խաղաղության օրակարգով, չկա այլ տարբերակ. ՔՊ-ական պատգամավոր

Այս իրավիճակում մենք պետք է որոշում կայացնենք՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գնո՞ւմ ենք նոր պատերազմի՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով, թե՞ գնում ենք խաղաղության ճանապարհով՝ պաշտպանելով Հայաստանի անկախությունը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Մենք պետք է ընտրություն կատարենք՝ պատերազմի և արկածախնդրության և կամ՝ խաղաղության միջև։ Մենք պետք է շարժվենք խաղաղության օրակարգով, որն այլընտրանք չունի։ Օրակարգում չկա այլ տարբերակ», – նշեց Պապոյանը։
Պատգամավորն ասաց, թե նախօրեին լսել է ընդդիմադիր պատգամավորներին, բայց, ըստ իրեն, նրանց հայտարարությունները ոչնչի մասին էին։

«Նրանց հայտարարությունները կա՛մ ոչնչի մասին էին, կա՛մ անուղղակի նոր պատերազմի և կորուստների մասին էին։ Միգուցե դա նրանցից ոմանց ձեռք է տալիս, որովհետև նրանց խնդիրը Հայաստանը կառավարելն է, ոչ թե ՀՀ-ն, իսկ Հայաստանը կարող է լինել նաև ցանկացած երրորդ պետության կազմում՝ որևէ կարգավիճակով։ Ինձ համար ամենակարևորը Հայաստանի Հանրապետության լինելիությունն է», – նշեց Գևորգ Պապոյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ