Նոր մանրամասներ /վիդեո/
Սյունիքում կատարված հայտնի արյունահեղության դատաքննության փուլում ի հայտ են եկել նոր մանրամասներ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հադիպմանը խոսեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
Հայկ Ալումյանը նշեց, որ շրջանառվում են խոսակցություններ, որոնց համաձայն հասարակության կարծիքով այս գործը փակված է, քանի որ Բուդաղյանները հաշտվել են Խաչատրյանների հետ:
«Որևէ մաս այս գործից ավարտված չի, մենք օրենքով նախատեսված միջոցներով պայքար ենք մղում, որ քողարկման մեխանիզմները բացահայտենք և կարողանանք հասնել նրան, որ պատժվեն իրական մեղավորները: Իրական մեղավորներ ասելով` նկատի ունեմ նրանց, ովքեր քողարկել են գործի հայտնի մանրամասները և նրանց ջանքերի շնորհիվ արդարադատությունը չի իրականացվում»,-ասաց Ալումյանը:
Ալումյանը տեղեկացրեց, որ Բուդաղյանները շարունակում են բողոքել Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու ուղղությամբ :
Փաստաբանը անդրադարձավ նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Արտակ Բուդաղյանի գործին: Գործում ասվում է, որ Արտակ Բուդաղյանը հայհոյել ու սպառնացել է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին:
«Արտակ Բուդաղյանին մեղավոր ճանաչելով` հնարավոր կլինի ապացուցել, որ Խաչատրյանի ընտանիքի անդամները ստիպված են եղել ինքնապաշտպանվել: Նրա պատուհանններից մինչև դեպքի վայր քսան մետր է, նա չէր կարող չլսել ու չարթնանալ: Եթե գոնե տանեցիները ասեին, որ արթնացել է, բայց չի կրակել: Որսորդական հրացանի կրակոցները բավականին ուժգին ձայն ունեն:Ես չեմ հավատում, որ նա չի արթնացել»:
Մանրամասները՝ տեսանյութում: