19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, եւ հիմար՝ «ժողովրդավարության» դրոշակով». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, եւ հիմար՝ «ժողովրդավարության» դրոշակով։

Հետեւողականորեն կրկնվող սխալները սխալ չեն, այլ հակահայ նպատակային ծրագիր։

Նիկոլն այս անգամ իր, այլ ոչ թե Միշելի շուրթերով Ադրբեջանին վերագրեց 86.600 ք կմ տարածք, այսինքն՝ Արցախը բռնակցեց Ադրբեջանին։

Ի դեպ, նախանձեցի Ալբանիային, անկախ խոսույթի հիմնավորվածությունից Կոսովոյի համար միջոցառման ընթացքում կազմակերպված դիվանագիտական հարձակման համար։

Չեմ ուզում խորանալ, թե նորմալ հայ ղեկավարը ինչ պիտի ասեր Իսլանդիայում. ագրեսորին պատժելու, ինքնորոշման իրավունքի, ռազմագերիների եւ այլ հարցերի մասին։

Նիկոլը այլեւս անգամ «կռուտիտների» կարիք չունի։

Վա բանկ լկտի է, վա բանկ՝ դավաճան, վա բանկ՝ հաբրգած։

Որովհետեւ անպատիժ է։ Դե՞ռ…»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ