22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ», ՌԴ-ին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ», ՌԴ-ին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց
ՌԴ-ից ակնկալել սպառազինություն։

Փաշինյանի ռեժիմը շարունակում է թրքա-սորոսական հակաքարոզչությունը ՀՀ պետական շահերի ու ՌԴ-ի դեմ։
Հիմա էլ ԱԳ փոխնախարարին են լիազորել հակառոսական հերթական դոզան սրսկել ու ասել, որ ռուսական սպառազինությունը դեռ Հայաստան չի հասել։
Նախ, ռուսական սպառազինությունից հենց Նիկոլն է հրաժարվել, երբ ՀԱՊԿ գագաթնաժողովում մերժեց ռազմատեխնիկական օժանդակության ստացման հարցը։
Նույն Նիկոլն է հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից, որը ենթադրում էր նաեւ ռազմական տեխնիկայի աջակցություն։

Ավելին. Նիկոլն է ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք համարել։

Ես մի բան չեմ հասկանում. սրանք անուղե՞ղ են, թե՞՝ անկարող։

ՌԴ-ին սպառնալիք են համարում, ԵՄ դիտորդներին բերում են Հայաստան, Արեւմուտքի ու Ալիեւի հետ ՌԴ-ն ուզում են տարածաշրջանից հանել ու դեռ ակնկալու՞մ են, որ ՌԴ-ն սպառազինություն տրամադրի։

Սպառազինություն տա, որ ի՞նչ անեք. նվիրե՞ք Ալիեւին, որ ցուցադրի Բաքվի պարադին։

Հիմա ասե՞մ, կասեն էլի նախկիններին հիշեց։

Նույն ՌԴ-ն նախկինում մեզ անվճար 50 հազար տոննա զենք ու զինամթերք է նվիրել, «Իսկանդեր» է մատչելի գնով տվել, իսկ դուք փողը ձեռքներդ զենք չեք կարողանում գնել։

Ու այսքանից հետո մնացել եք, որ ի՞նչ անեք»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ