27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Անդրոն նետեց թմրանյութը՝բռնեցին Հովհաննեսին. 80 ամյա մայրը ինքնասպա՞ն /վիդեո/

Հովհաննես Չոլախյանը դատապարտվել է 11 տարի 3 ամիս ազատազրկման: Չոլախյանը պնդում է, որ ինքը դատապարտվել է մեկ ուրիշի կատարած հանցագործության համար: Նրա հավաստմամբ ոմն Անդրոն թմրանյութ էր մատակարարել կալանավոր Արթուր Գևորգյանին:

Մեզ հետ զրույցում դատապարտվածի  հորեղբայրը՝ Նորիկ Չոլախյանը  նշեց, որ Հովհաննեսը նախկինում դատապարտված է եղել ու հենց այս հանգամանքն է օգնել գործը  նրա գլխին «շուռ» տալուն:

Ըստ քրգործի՝ Արթուրն իր ցուցմունքում տեղի ունեցածը նկարագրելիս նշել է, որ իրեն է զանգահարել իր ընկեր Անդրոն և իմանալով, որ թմրամիջոցի կարիք է զգում , խոստացել է բերել: Նախնական պայմանավորվածության համաձայն, 2013թվականի հունվարի 4-ին Անդրոն «հերոյին» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել: Արթուրը հեռախոսով ընկերոջը բացատրել է կալանավայրի տեղը, նրան ցույց է տվել բաղնիքի տեղը, որտեղից թմրամիջոցը նետվել է ՔԿՀ տարածք: Նետելու պահին Արթուրի և Անդրոյի միջև եղել է հեռախոսակապ:

Հովհաննեսը, որը մեքենայից իջել էր հենց նույն վայրում՝ բնական կարիքները հոգալու համար բռնվում է Անդրոյի փոխարեն, քանի որ բերդի աշխատակիցը նկատել էր, որ ինչ որ բան է նետվել տարածք:

Հետագայում անհայտ հանգամանքներում անհետացել են Անդրոյին Արթուրի հետ կապող հեռախոսները:

Հովհաննես Չոլախյանը բավականին հեշտորեն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Մինչդեռ նա մինչև վերջ իրեն մեղավոր չի ճանաչել կատարվածի մեջ: Հորեղբայրը փաստեց, որ Հովհաննեսը չէր կարող նման քայլի գնալ, քանի որ նա ընտանիք և երեխա ունի: Հովհաննես Չոլախյանի 80 ամյա մայրը մնացել է առանց խնամողի: Նա պատրաստ է դիմել ծայրահեղ քայլերի, ընդհուպ մինչև ինքնասպանություն:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ