13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ իշխանությունները փորձ կանեն ապամոնտաժել «Նեմեսիս»-ի հուշարձանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ողջունում է «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը Հայաստանում։

«Շատ ճիշտ ու սպասված քայլ էր, իշխանությունների, Փաշինյանի արձագանքը, որ, միգուցե, այդքան էլ ճիշտ չէր՝ դատապարտում եմ։ Դա իրենց պարտվողական քաղաքականության շարունակությունն է, թուրքերի առաջ ծնկելու քաղաքականության շարունակությունն է», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ իշխանությունը պետք է հասկանա՝ ցանկացած զիջում թուրքերին ու ադրբեջանցիներին բերելու է նորանոր պահանջներ։

Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ իշխանությունները փորձ կանեն ապամոնտաժել «Նեմեսիս»-ի հուշարձանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ