27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյադաների ժամանակը. Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյադաների ժամանակը…

1. Թշնամու դիվերսանտների՝ ՀՀ տարածք չվերահսկվող մուտքի,

2. երկրի իշխանությունը զավթած անփառունակ ընտանիքի՝ խեղված, հակահայ ու հակաՀայաստան արժեքներ դավանելու,

3. երկրի անվտանգությունը քամու հույսին թողնելու,

4. քաղաքացու երեսին թքելու, մատ թափ տալով խոսելու, անհանդուրժողականության վտանգավոր դրսևորումների,

5. Արցախի ու հայկական բանակի կամքը կոտրել փորձելու,

6. ընտրություն կեղծելու,

7. անհայրենիք ու արժեզուրկ քաղաքական կուրս վարելու, ազգայինը ծաղրելու չընդհատվող մատերիալիստական մղումների,

8. դաշնակիցների քարտեզ քանդելու, նորը չկառուցելու,

9. ատելություն սերմանելու,

10. ինքնամեծարման հիվանդագին մոլուցքի և գարշանք առաջացնող հարյուրավոր նման երևույթների ֆոնին, մեր պետության հիմնադիրներից՝ Արամ Մանուկյանի՝ համեմատաբար նոր քանդակված արձանի, պատվանդանի ու շրջակա մայթերի աստիճանների անփառունակ վիճակն ՕՐԻՆԱՉԱՓ Է:

Ի դեպ, Արամի ձախ ձեռքի ցուցամատն սկսել է ժանգոտել՝ անձրևաջրերի կուտակման պատճառով:

Մետրոյի ու ճոպանուղու տուֆտա խոստումներ տվող, գետնանցման դարակազմիկ բացման արարողությունների մասնակցող ձեր ինքնասիրահարված հիվանդին կամ նրա ոտքի շոր համհարզներին ասեք՝ ազգային սրբություն ունենալը վնաս չէ առողջությանը:

Կանչե՛ք ճարտարապետին, քանդակագործին (կանչեք՝ մարդավայել խորհուրդ լսելու, նրանք այս սրբապղծության հետ կապ չունեն), քաղաքապետին, նրա չգիտեմ ինչին, կանչեք ու ականջները ձգե՛ք, կարմիր ժապավեններն էլ բանտիկ սարքեք ու….:

Արամի արձանի նման հարյուրավորնե՛րը կան: Պետությունից ու պետականությունից խոսելուց առաջ մի հատ ձե՛զ նայեք հայելու մեջ, լակոտնե՛ր:
Պի՛նդ եղեք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ