28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախում իրավիճակն առավել ծայրահեղ դրսևորումներ է ստանում, իսկ ՀՀ իշխանությունն այնպիսի կեցվածք է ընդունել, կարծես ոչինչ էլ չի եղել

Արդեն 150 օր շրջափակված Արցախում իրավիճակն առավել ծայրահեղ դրսևորումներ է ստանում, հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հատկապես ապրիլի 23-ից, ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումից հետո, իրավիճակը կտրուկ վատացել է: Կտրուկ սահմանափակվել է Արցախ մտնող առաջին անհրաժեշտության ապրանքների ծավալը: Ադրբեջանը խոչընդոտներ է առաջացնում նույնիսկ Կարմիր խաչի աշխատանքներում:

Գազի բացակայության, էլեկտրաէներգիայի խիստ ճգնաժամի և վառելիքի դեֆիցիտի հետևանքով ոչ միայն տնտեսությունն է կանգնած, այլ այնպիսի խնդիրներ են որպես հետևանք առաջանում, որ 1, 2 ամիս առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել: Արցախը պատանդի կարգավիճակում է` դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով:

Տարածաշրջանում ներկայացված ուժերը լուռ են, իսկ ՀՀ իշխանությունն այնպիսի կեցվածք է ընդունել, կարծես ոչինչ էլ չի եղել, իսկ դրա առանձին ներկայացուցիչներ փորձում են ընդգծված լկտիությամբ ու անբարոյականությամբ արդարացնել սեփական կեցվածքն ու հանցավոր անտարբերությունը»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ