22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ինչ ունենք մենք ասօր և ի՞նչ կարող ենք ունենալ վաղը»․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչ ունենք մենք ասօր և ի՞նչ կարող ենք ունենալ վաղը

«Դեմոկրատիա» կոչվածը արժեք չէ, որը հասկանալու համար պետք է մակարդակ ունենալ կամ ազնիվ լինել․․․ Դեմոկրատիան լուրջ «գաղափարական» զենք է, ընդ որում դրա լրջությունը պայմանավորված է մարդկանց տգիտությամբ ու ծախվածությամբ։

Այդ զենքը համատարած տգիտության պատճառով հաջողությամբ կիրառվել է բազմաթիվ ազգային պետություններ կազմաքանդելու համար՝ արևմուտքի անվտանգությունն ապահովելու կամ, նրա տնտեսական շահերի նպատակով։ Դրա համար էլ «դեմոկրատիան» այդքան թանկ է արևմտյան էլիտայի համար։ Սակայն սկզբնական շրջանում «դեմոկրատիայի» նպատակը հեղափոխությունների և ամեն տեսակ ընդվզումների կանխարգելումն էր։ Միայն այդ խնդիրը հաջողությամբ լուծելուց հետո պարզվեց, որ «դեմոկրատիան» բավական լուրջ վնասներ է հասցրել հենց իրենց՝ արևմտյան ժողովուրդների բարոյական նկարագրին՝ իր հետ առաջ բերելով լրջագույն խնդիրներ՝ կապված եվրոպական պետությունների անվտանգության հետ․․․ Լուծումը միակն էր․ բոլոր միջոցներով արտահանել և ներդնել «դեմոկրատիան» ամբողջ աշխարհում, որ այլևս ոչ մի երկիր վտանգավոր չլինի արևմոտքի համար․․․

«Դեմոկրատիայի» գլխավոր հատկանիշներն են՝ ավանդական ընտանիքի դեմ պայքարը, ավանդական առաքելություններից «ազատագրված» կինը և կնոջ անամոթությունից շփոթված ու մոլորված տղամարդը, եկեղեցու դեմ պայքարը, մշակույթի դեմ պայքարը, ազգային արժեքների դեմ պայքարը, բանակի դեմ պայքարը և… Այս բոլոր հատկանիշները առկա են մեր երկրում, ուրեմն տեսանելի է, թե պատմության անիվը դեպի ուր է տանում մեր երկիրը․․․

Մեր փրկության միակ բանաձևը դա Ազգային գաղափարախոսությունն է, և Հայաստանը կփրկվի միայն Ազգային-պահպանողական իշխանության պարագայում, ուրիշ ելք չկա, հարգելի ժողովուրդ: Ազգային ոգով դաստիարակված սերունդն է մեր հույսն ու ապագան…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ