Ի հեճուկս ընդդեմ եկեղեցու իրականացվող լայնածավալ ու լկտի արշավի, ամենամեծ գոհունակությունը հայ ժողովուրդը հայտնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուց
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
Այսօր հայտնի դարձան ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին:
Բոլոր հանրային պետական կառույցներից ամենամեծ գոհունակությունը հայ ժողովուրդը հայտնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուց, ի հեճուկս ընդդեմ եկեղեցու իրականացվող լայնածավալ ու լկտի արշավի:
Ամենացածր վարկանիշն ունեն Նիկոլի քաղաքական ճնշումների գործիք դարձած Դատախազությունը, բռնազավթված Սահմանադրական դատարանը, բռնակցված դատարանները, նախավերջին տեղում խայտառակ ԱԺ-ն է, իսկ վերջին տեղում ՝ Նիկոլի դրածոյով ղեկավարվող ԲԴԽ-ն: