06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսօրը դագաղներով լցված Հայաստանի մասին է. Աննա Մկրտչյան

Այսօրը Հայաստանը ու հայերին գրողի ծոցը ուղարկելու թուրք նիկոլի ստացված տոնն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Ու այն «կնշվի» այքան ժամանակ, քանի դեռ նիկոլին չենք ուղարկել գրողի ծոցը։

Այսօրը դագաղներով լցված Հայաստանի մասին է։ Փողոցներով անցնող կենդանի մարդանց դագաղներ, որի վրա պարում էին թուրքական երաժշտության տակ փողով հավաքագրված եսիմինչերը։

Այսօրը հայերին իրենց երկրում ահաբեկելու, սպառնալու, երկիրը զավթելու մասին է։

Այսօրը ազգովի վարչապետ դարձած լինելու ու մի իշխանազավթի ձեռքից բռնել չկարողանալու մասին է։

Այսօրը մեր երկրում բարձրացված կեղծիքի պատվանդանի մասին է։ Հերոսի կեղծ պապիկներով, կարմիր գծերով, արագաչափերով, օլիգարխներով։

Այսօրը ՀՀԿականների անչափահաս երեխաների դպրոցներում ուսուցիչնեդի ներկայությամբ հոգեբանորեն ճնշելու ու բռնություն կիրառելու սպառնալիքների մասին է։

Այսօրը կին պատգամավորներին զանգելու ու հաշվեհարդար խոստանալու մասին է։

Այսօրը հայ մորթող թուրքի հաղթանակի օրն է, որը Հայաստանում դարձել է պետական»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ